Սիդնեյից Օքլենդ թռչող իննքնաթիռի ուղեւորները տուժել են օդանավի բարձրության կտրուկ անկման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով New Zealand Herald թերթին։

LATAM Airlines ավիաընկերության LA800 չվերթի ուղեւորներից մեկը պատմել է, որ թռիչքի ժամանակ «արագ անկման նման մի բան է զգացել»։ Պատահածից հետո ինքնաթիռը նախատեսված վայրէջք է կատարել Օքլենդում, ինչից հետո վնասվածքներ ստացած ուղեւորներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Միջադեպի հետեւանքով տուժել է մոտ 50 մարդ։ Նշվել է, որ ծանր վնասվածքներ է ստացել մեկ ուղեւոր, մյուսները թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ են ունեցել։ Ինչպես գրել է Daily Mail-ը, հոսպիտալացման կարիք ունեցել է 13 մարդ, իսկ վնասվածքներ ստացել են ոչ միայն ուղեւորները, այլեւ ուղեկցորդները։