Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը կողմ է բրիտանացի գործընկերոջ՝ Դեւիդ Քեմերոնի առաջարկին թեւավոր հրթիռների փոխանակման վերաբերյալ, որպեսզի Ուկրաինան կարողանա ավելի շատ հեռահար զենք ստանալ։ Բերբոքի հայտարարությունը մեջբերել է Spiegel-ը։

«Դա լավ տարբերակ կլիներ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Քեմերոնի առաջարկը։

Նա նշել է, որ Գերմանիայի մասնակցությամբ սպառազինության նման փոխանակում ավելի վաղ արդեն տեղի ունեցել է։

«Շրջանաձեւ փոխանակումը գերմանական հայտնագործություն է։ Դա լավ տարբերակ կլիներ։ Եվ մենք արդեն որոշ ժամանակ առաջ դա արել ենք այլ սարքավորումների հետ կապված»,- ավելացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արաքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնը առաջարկել էր Գերմանիային Taurus հրթիռները փոխանակել բրիտանական Storm Shadow-ներով, որպեզի Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարվի։