Ֆինլանդիայի ոստիկանությունը Հելսինկիի օդանավակայանում ինքնաթիռից իջեցրել է Էստոնիայի նախկին վարչապետ Տաավի Ռիյվասին, որն իբր պետք է թռչեր Ճապոնիա էստոնական բիզնես-պատվիրակության կազմում, որն ուղեկցում էր արտաքին գործերի նախարար Մարգուս Տսահկնուին, տեղեկացրել է Delfi-ն։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը. ուղեւորներն անսպասելի տեղեկացրել են, որ անձնակազմը հետաձգել է թռիչքը։
Postimees պորտալը, հղում կատարելով ականատեսին, տեղեկացրել է, որ դրանից առաջ Ռիյվասը վիճել է անձնակազմի հետ։ Նրանք վիճել են ֆիններեն, բայց որոշ ժամանակ անց եկել են ոստիկանները եւ իջեցրել է Ռիյվասին ինքնաթիռից։
Postimees-ը նաեւ խոսել է այլ մարդկանց հետ, որոնք գտնվել են Հելսինկիի օդանավակայանում պատվիրակության հետ միաժամանակ, եւ, նրանց խոսքով, Ռիյվասը օդանավակայանում արդեն բավական հարբած վիճակում էր։
Ռիյվասն ինքը Delfi-ի մեկնաբանությունում ասել է, որ Տալլինից Հելսինկի թռիչքի ժամանակ վիճել է ուղեկցորդուհու հետ այն պատճառով, որ օգտագործել է նոութբուքը թռիչքի ժամանակ աշխատելու համար։
«Ըստ երեւույթին, հենց այդ պատճառով ինձ չթողեցին մեկնել Ճապոնիա։ Ես պաշտոնական բողոք եմ ներկայացրել Finnair-ի՝ն պահանջելով փոխհատուցել վնասը»,- ավելացրել է նա։
Էստոնիայի նախկին վարչապետը կտրականապես հերքել է, որ անսթափ վիճակում է եղել։





























