Շվեդիան ՆԱՏՕ միջուկային զենքի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում երկրի տարածքում։ Այս մասին հայտնել է թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը մամուլի ասուլիսում՝ Բրյուսելի կենտրոնատեղիում շվեդական դրոշի բարձրացման հետ կապված։
«Երբ մենք դարձանք ՆԱՏՕ անդամ, մենք այդ դաշինքն ընդունեցինք ամբողջովին, նրա բոլոր հնարավորությունները,- ասել է նա։- Մենք չենք տատանվում, մենք հասկանում ենք ՆԱՏՕ բոլոր պաշտպանական հնարավորությունների անհրաժեշտությունը, ներառյալ միջուկային ռազմավարությունները։ Մյուս կողմից՝ մենք հստակ հայտնել ենք, որ անհրաժեշտ չենք համարում, որպեսզի Շվեդիան դառնա երկիր, որը կընդունի մշտական կայաններ կամ միջուկային զենք իր տարածքում խաղաղ ժամանակ, սա է շվեդական որոշումը, որը հարգում են [դաշինքում]»։
Դեկտեմբերին Շվեդիայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարները ստորագրել են համաձայնագիր ռազմական համագործակցության մասին, որն ամերիկյան Զինված ուժերին իրավունք եւ հնարավորություն է տալիս օգտագործել 17 շվեդական կայանները, այդ թվում Կիրունում, Էսթերսունդում եւ Լուլեոում (երկրի հյուսիս), Հալմստադում (հարավ-արեւմուտք) եւ Ռոնեբյուում (հարավ), Վիսբյուում (Գոտլանդ կղզի), Ուպսալայում (մայրաքաաղքից 70 կմ հեռու)։ Ցուցակում է նաեւ Բերգի ռազմածովային կայանը Ստոկհոլմի արշիպելագում։ Վերապահումներ ամերիկացիների կողմից այդ կայաններ միջուկային զենք մտցնելու մասին փաստաթղթում չկան։





























