Բաքվում Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Ղազախստանի միջպետական խորհրդի առաջին նիստը։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների ղեկավարների միջեւ նեղ եւ ընդլայնված կազմով, փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ հանդիպում մամուլի հետ։
Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահները տեսակապով հետեւել են բեռնարկղերով գնացքի ժամանման արարողությանը Չինաստանի Սիան տերմինալից Բաքվի Ափշերոն կայարան։





























