Փարիզի դատարանը որոշել է, որ BNP Paribas-ի նախկին աշխատակիցը պետք է վերադարձնի 4,9 միլիոն դոլարը, որը նա շահել էր 2013 թվականին անարդար աշխատանքից ազատվելու համար, քանի որ նա նախկինում արդեն նման փաստարկներ էր կիրառել Լոնդոնի դատարանում՝ ստանալով 104 հազար դոլար փոխհատուցում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Ֆրանսիայի Գերագույն դատարանը վճռեց, որ բանկիր Բերտրան Լավինի հայցերն անընդունելի են, քանի որ դրանք «վերաբերում էին միևնույն աշխատանքային պայմանագրին և նույն գործատուին», և կրկնում են մեղադրանքները, որոնք նա արդեն ներկայացրել էր Մեծ Բրիտանիայում, որտեղ դատարանը հայցվորին պարտավորեցրել էր վճարել մոտ 104 հազ. դոլար։ 

Բերտրան Լավինն աշխատանքից հեռացվել է 2013 թվականին՝ BNP-ում 15 տարի աշխատելուց հետո՝ Ավստրալիայի բազային տոկոսադրույքը կեղծելու հետաքննության շրջանակներում: Ավելի ուշ բրիտանական դատարանը Լավինին անմեղ ճանաչեց և անհիմն համարեց աշխատանքից ազատումը: