Երեւանում, նոյեմբերի 8-ին, ժամը 14.20-ին, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, Խանջյան փողոցի թիվ 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.00-ին, «Միցուբիշի Շարրիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























