Երեքշաբթի օրը Սուդանի բանակը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել ազգային ռադիոյի և հեռուստատեսության շտաբը, որը գտնվում էր հակառակորդ Արագ արձագանքման ուժերի վերահսկողության տակ:
Շտաբը գտնվում է Օմդուրման քաղաքում՝ երկրի մայրաքաղաք Խարտումի մոտ։
Ավելի վաղ Սուդանի զինված ուժերի գեներալ Յասեր ալ-Աթան հայտարարել էր, որ Իսլամական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում Սուդանում զինադադար չի լինի, եթե արագ արձագանքման ուժերը (ԱԱՈՒ) չլքեն խաղաղ բնակչության տներն ու օբյեկտները։
Սուդանի բանակի և ԱԱՈՒ-ի միջև պատերազմը բռնկվեց 2023 թվականի ապրիլի կեսերին` քաղաքացիական կառավարման անցնելու պլանների շուրջ լարվածության ֆոնին:
Երկու խմբավորումներն էլ 2021 թվականին հեղաշրջում կատարեցին, որը հունից հանեց նախորդ անցումային շրջանը՝ 2019 թվականին նախկին առաջնորդ Օմար ալ-Բաշիրի տապալումից հետո:





























