Երեւանում, նոյեմբերի 9-­ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Հերացի­Արմենակյան խաչմերուկի մոտ 61 համարի «ԳԱԶել» մակնիշի 0625 Տ համարանիշի երթուղային տաքսին հարվածել է ճամփեզրին կայանած «Մոսկվիչ 412» 63 ՕՍ 878 համարանիշի ավտոմեքենային:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տուժել է 47-ամյա Հ. Մաիլյանը, ով ոտքի կոտրվածքով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից էլ հայտնում են, որ ըստ նախնական տվյալների, խափանվել են մեքենայի ղեկն ու արգելակները: Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ այն ուղղել է դեպի մայթեզրի ծառերն ու մեքենաները: