ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) քննում է, թե ինչպես է United Airlines ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռն օդում կորցնում վահանակը Օրեգոնում վայրէջք կատարելուց առաջ։
Ամերիկյան ընկերության 433 չվերթը վայրէջք է կատարել Մեդֆորդի օդանավակայանում ուրբաթ, ժամը 13.45-ին, ինքնաթիռը Սան Ֆրանցիսկոյից տեղափոխում էր 139 ուղեւոր, անձնակազմը՝ վեց հոգի, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով FAA-ի եւ ավիաընկերության ներկայացուցիչներին։
FAA-ն տեղեկացրել է, որ 25-ամյա ինքնաթիռի զննումը վայրէջքից հետո գրանցել է վահանակի բացակայությունը։ Ավիաընկերությունը հայտնել է, որ իրականացվում է հետաքննություն։ Արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, քանի որ թռիչքի ժամանակ վնասվածքի որեւէ նշան չի եղել։
«Մենք կզննենք ինքնաթիռը, կկատարենք նորոգման աշխատանքները՝ օդանավի շարք վերադառնալուց առաջ»,- ասել են ավիաընկերությունում։
Սա առաջին միջադեպը չէ՝ կապված ընկերության Boeing ինքնաթիռների հետ։
Օրերս ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Լոս Անջելեսի օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով։
Ավելի վաղ The New York Times թերթը տեղեկացրել էր, որ Boeing ընկերությունը չի կարողացել անցնել FAA-ի 89 ստուգումներից 33-ը՝ կապված հունվարյան միջադեպի հետ, երբ խափանվել էր Alaska Airlines ավիաընկերության 737 MAX օդանավի ֆյուզելյաժը։




























