Ավստրալական Մելբուռն քաղաքում տղամարդն ընկել է օդապարիկի զամբյուղից եւ մահացել, տեղեկացրել է 9News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան մեգապոլիսի հյուսիսում։ Օդապարիկի ուղեւորներից մեկն ընկել է զամբյուղից եւ մահացել։

Ավստրալիայի օդագնացության ֆեդերացիայի ներկայացուցիչը հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ տեղի ունեցածի պատճառները եւ հանգամանքները կհետաքննվեն ոստիկանության եւ պետական կառույցների կողմից, որոնք պատասխանատու են տրանսպորտի անվտանգության համար, քանի որ «օդապարիկների զամբյուղները», որոնք օգտագործվում են Ավստրալիայում, նախագծված են անվտանգության բոլոր պահանջների հաշվառմամբ եւ պետք է բացառեն «ուղեւորների պատահական ընկնելու ցանկացած հնարավորություն»։

Վիկտորիա նահանգի ոստիկանությունում տեղեկացրել են, որ դետեկտիվները «զրուցում են օդապարիկի մյուս ուղեւորների եւ վկաների հետ, որպեսզի ստույգ պարզեն միջադեպի հանգամանքները»։