Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցությունների հեռանկարներ այժմ չկան, բայց Ճապոնիան հավատարիմ կմնա իր դիրքորոշմանը՝ այդ համաձայնագրի կնքման եւ տարածքային հարցի լուծման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով «Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերություններն այնպիսի վիճակում են, երբ բանակցային գործընթացի վարման հեռանկարներն, առաջին հերթին խաղաղության պայմանագրի վերաբերյալ, չեն երեւում»։ Վարչապետը, միաժամանակ, նշել է, որ Ճապոնիան «կշարունակի հետեւել խաղաղության պայմանագրի կնքման եւ տարածքային վեճի լուծման ուղեգծին»։