Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, ի թիվս այլ հարցերի քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է այն հարցերի մասին, որոնք բխում են Մյունխենի անվտանգության համաժողովից եւ այն հանդիպումներից, որոնք տեղի են ունեցել Բեռլինում, Ադրբեջանի ակնկալիքներից խաղաղության գործընթացում, մեր երկրի դիրքորոշումից այն հարցերի վերաբերյալ, որոնք բաց են մնում գործընթացի շրջանակում։ Նշվել է Ադրբեջանի կողմնակցությունը խաղաղության գործընթացին»,- մեջբերել է ԶԼՄ-ն։





























