ԵՄ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի ընտրություններն անցկացվել են ազատության ծայրահեղ սահմանափակումների պայմաններում, որոնք «սրվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի պատճառով»:
«Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները՝ թիրախավորելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ԶԼՄ-ներին և այլ կարևոր դերակատարներին՝ ռեպրեսիվ օրենսդրության և քաղաքական դրդապատճառներով բանտարկությունների միջոցով», - ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ:
«Սրանք ազատ ու արդար ընտրություններ չէին: ԵԱՀԿ-ից դիտորդներ չկային, ընդհանուր առմամբ շատ սահմանափակ պայմաններ: Սա դիվանագիտորեն ասած, իսկ եթե զարգացնենք, այս ընտրությունները հիմնված են եղել բռնաճնշումների և ահաբեկումների վրա, և անցկացվել են, ի թիվս այլ բաների, օկուպացված ուկրաինական տարածքում, որը ոտնահարում է Ուկրաինայի ինքնիշխանությունը»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը Ժոզեպ Բորելը։





























