ԱՄՆ նախագահի թեկնածու և պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը GB News-ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ բրիտանացի արքայազն Հարրին կարող է վտարվել Ամերիկայից։

Թրամփն ասել է, որ արքայազն Հարիին Ամերիկայում անորոշ ապագա է սպասում, եթե նա ընտրվի որպես ԱՄՆ հաջորդ նախագահ։

Թրամփի խոսքով՝ Սասեքսի դուքսը, որին սպառնում է արտաքսում ԱՄՆ-ից, չպետք է նախապատվություն ստանա։

Հարցին, թե արդյոք Հարրին պետք է «հատուկ արտոնություններ» ունենա, եթե իշխանությունները հայտնաբերեն, որ նա ստել է վիզայի դիմումի մեջ, Թրամփը պատասխանել է. «Կտեսնենք, թե արդյոք նրանք ինչ-որ բան գիտեն թմրամիջոցների մասին, և եթե նա ստել է, նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն»:

Այնուհետ լրագրողը նրան հարցրել է. «Համապատասխան միջոցներ: Ի՞նչ կարող է նշանակել... Ամերիկայում մնալու արգե՞լք»։

«Օ, ես չգիտեմ: Դուք պետք է ինձ ասեք։ Դուք պարզապես պետք է ինձ ասեք։ Կարելի էր մտածել, որ դա վաղուց գիտեին»,- պատասխանել է ԱՄՆ նախկին նախագահը։

Անցյալ տարի Heritage Foundation-ը դատարան դիմում էր ներկայացրել՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե արդյոք արքայազն Հարիի մնալն ԱՄՆ-ում օրինական է, քանի որ նա ընդունել է, որ թմրանյութ է օգտագործել: