Քիշնևում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցը Մոլդովայի տարածքում անցանկալի անձ է հայտարարավել և պետք է լքի երկիրը, հայտնում է «Մոլդպրես»-ը:

Համապատասխան բողոքի նոտան այսօր հանձնվել է Մոլդովայում ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին, որին հրավիրել էին երկրի արտգործնախարարություն:

ՌԴ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել նաև, հակառակ Մոլդովայի իշխանությունների դիրքորոշմանը, Մերձդնեստրում Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների քվեարկություն անցկացնելու համար: