Վանաձոր քաղաքում, նոյեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սպանդարյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ե 200» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես Ե 200»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























