Բացարձակ սուտ եւ կեղծ տեղեկություն է, թե «Մարտական եղբայրության» անդամներին բերման են ենթարկել ապօրինի զենք –զինամթերք կրելու պատճառով, պատճառը քաղաքական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մարտական եղբայրության» անդամ Արամայիս Աղաբեկյանը՝ մեկնաբանելով, թե ինչու են առավոտից բերման ենթարկում կազմակերպության մի քանի տասնյակ անդամներին:
«Իշխանությունը խոչընդոտում էր, որ «Մարտական եղբայրության» անդամները այցելեն Վերին Ոսկեպար, առիթ էին փնտրում եւ այդ առիթը զենք-զինամթերք պահելու կասկածանքն է: Բերման ենթարկվածներից եւ որեւէ մեկի մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել: Սա հաստատ քաղաքական ձերբակալություններ են, քաղաքական ռեպրեսիաներ»,- ասաց նա՝ նշելով, որ կազմակերպության որոշ անդամենր օրինական գրանցված զենք ունեցել են:
Աղաբեկյանը նշեց, որ օրեր առաջ կազմակերպությանը ոստիկանության կողմից զգուշացվել է, որ չգնան Ոսկեպար, սկզբում պատճառ բերելով, թե Պաշտպանության նախարարությունից նման հրահանգ կա, այնուհետեւ նել են, թե ադրբեջանական կողմից տարբեր աղբյուրներով ինֆորմացիա կա, որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն է անելու, սակայն այդպես էլ հիմնարար բացատրություններ չեն տվել»:
«3 տասնյակ մարդու անօրինական հիմքով ձերբակալելը դա ոչ այլ ինչ է, քան հացագործություն: Ամեն ինչ շատ պարզ է, այս իշխանությունները պատրզատվում են նոր զիջումների գնալ եւ որեւէ մեկը, որը կանգնում է իրենց ճանապարհին, հանդիսանում է իրենց հակառակորդը եւ նրանք հեռացնում են»,- հավելեց նա:
Ավելի վաղ Մարտական եղբայրությունը հայտնել էր իր մոտ 3 տասնայկ անդամների բերման ենթարկելու վերաբերյալ:
Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները մեկնում էին Վերին Ոսկեպար մարտավարական պարապունքների: Նախորդ օրը ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով:
««Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է», - հայտարարել էին կազմակերպությունից:





























