Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել էլեկտրաէներգետիկական ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ ոլորտում համալիր ուսումնասիրություն է իրականացրել:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները:

էլեկտրաէներգետիկական ոլորտի ուսումնասիրության վերաբերյալ շնորհանդեսին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում: