Շվեցարական բանկերը մեղադրվում են արաբական երկրներից` Լիբիայից, Եգիպտոսից եւ Թունիսից, ստացվող փողերի հետ անօրինական գործողություններ կատարելու մեջ: Այդ մասին հայտարարել է շվեյցարական բանկային կարգավորիչը (FINMA) ` ելնելով երկրի 20 վարկային կազմակերպություններում անցկացված ստուգման արդյունքներից:
Այդուհանդերձ, բանկերի անունները չեն հրապարակվում, ոչինչ չի ասվում նաեւ փողերի լվացման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:
Reuters-ը հաղորդում է, որ FINMA-ն ստուգումներ է կատարել շվեյցարական այն բանկերում, որոնք ոչ վաղ անցյալում կապեր են ունեցել տապալված բռնատիրական ռեժիմով ապրող պետությունների ֆինանսական հաստատությունների հետ: Բացի այդ, ստուգվել են արաբական ղեկավարներին պատկանող հաշվեհամարների պահպանվածությունը:
2011-ի մայիսին շվեյցարական բանկերը սառեցրել էին Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի, Թունիսի նախկին նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալլի եւ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հաշվեհամարները: Ընդհանուր առմամբ, առգրավվել է 960 միլիոն դոլար:




























