Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն հայտարարել է Սամարայի շրջանում հումանիտար օգնության ընդունման կետում ահաբեկչության կանխման մասին, որը պլանավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական «Ռուս կամավորական կորպուսի» հանցակիցի կողմից:

«Սամարայի շրջանի տարածքում կանխվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու` 1994 թվականին ծնված անձի կողմից ծրագրված ահաբեկչությունը, որը ուկրաինական հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող «Ռուս կամավորական կորպուս» (ՌԿԿ) ահաբեկչական կազմակերպության հանցակից է»,- հայտնել է հատուկ ծառայությունը, փոխանցում է Интерфакс-ը։

ԱԴԾ-ն հայտնել է, որ, գործելով իր կուրատորի ցուցումով, տղամարդը նախապես պատրաստած պահոցից հանել է ինքնաշեն պայթուցիկ սարքը և «այն կամավորական կազմակերպություններից մեկի մարդասիրական օգնության ընդունման կետի շենքում պայթեցնելու համար»։

«Հարձակվողին ձերբակալելու ժամանակ նրա առգրավված պայթուցիկ սարքն ինքն իրեն պայթել է, ինչի հետևանքով նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ Անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիական անձինք չեն տուժել»,- հայտնել են ԱԴԾ-ից: