Երեւանում, նոյեմբերի 10-ին, Րաֆֆու փողոցի թիվ 29/3ա շենքին հարակից՝ «Ռոլսեն» խանութի հարեւանությամբ գորգերով լի ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.39-ին, մարվել` 21.24-ին:
«Մալաթիա» տոնավաճառում գտնվող գորգերի կրպակի հարեւանությամբ, ամբողջությամբ, այրվել է չշահագործվող (առանց համարանիշի) «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա:


























