Այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայում մեկնարկել են մունիցիպալ ընտրությունները։ Քվեարկությունը սկսվել է երկրի հարավարևելքում։ Այստեղ ընտրատեղամասերը բացվել են ժամը 07:00-ին։

Ընդհանուր առմամբ, ընտրություններն ամբողջ երկրում սկսվել են ժամը 08:00-ին և կտևեն մինչև տեղական ժամանակով ժամը 17:00-ը։

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ ընտրությունների ժամանակացույցում փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա առանձնահատկությունները։ Այս փոփոխությունները կտարածվեն 81 մարզերից 32-ի վրա։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, ընտրությունների անվտանգությունն ապահովում են մոտ 600 հազար իրավապահներ, ինչպես նաև կամավորներ։

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընթացիկ ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61,4 մլն ընտրող։