ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ քառօրյա «Բոզդողան-18» գործողության ընթացքում ձերբակալվել է 51 կասկածյալ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Ըստ նրա, Թուրքիայի անվտանգության ուժերը գործողություններն իրականացրել են Ադանայում, Աֆյոնգարահիսարում, Ամասիայում, Անկարայում, Անթալիայում, Դիարբեքիրում, Դուզջեում, Էսքիշեհիրում, Ղազիանթեփում, Հաթայում, Ստամբուլում, Քոջաելիում, Քոնիայում, Քիլիսում, Մուղլայում, Օսմանիեում, Սամսունում, Շանլըուրֆայում, Տրապիզոնում, Ուշակում և Յալովայում։