Երեւանում, նոյեմբերի 10-ին, Գյուլբենկյան փողոցի թիվ 39 շենքի 28-րդ բնակարանի բնակիչն ընկել է եւ չի կարողանում տեղաշարժվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի  հերթապահ խումբը:

Փրկարարները 76-ամյա Լենա Մեսրոպյանին իջեցրել են 8-րդ հարկից եւ հանձնել շտապ օգնության աշխատակիցներին: