Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարվածել է պաղեստինյան «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնին, որը գտնվում է Գազայի կենտրոնում գտնվող Դեյր էլ-Բալահի Ալ-Աքսա նահատակների հիվանդանոցի բակում, տեղեկացնում է Times of Israel-ը:

ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն, հարվածի ժամանակ «Իսլամական ջիհադի» զինյալները գտնվել են հրամանատարական կետում։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «երկարատև քննարկումից» հետո հրամանատարական կենտրոնին հարված  է հասցվել «ճշգրիտ հաշվարկված կերպով՝ հիվանդանոցի տարածքում քաղաքացիական անձանց վնասը նվազեցնելու համար»:

Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ հարվածի հետևանքով հիվանդանոցը չի տուժել։