Վրաստանի կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը նորից խորհրդարան է մտցնում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար, խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն, գրել է «Эхо Кавказа»-ն։

Օրինագիծը գրեթե ոչնչով չի տարբերվունմ նախորդ տարվա օրինագծից։ Միայն «օտարերկրյա գործակալ» տերմինի փոխարեն օգտագործվելու է «կազմակերպություն, որն առաջ է տանում օտարերկրյա շահեըր» ձեւակերպումը։

Կառավարող կուսակցությունը կարծում է, որ օրենքի ընդունումը կապահովի հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը, որոնք ֆինանսավորում են «ծայրահեղականությունը եւ հեղափոխական գործընթացները»։

Անցած տարի «Վրացական երազանքը» արդեն մտցրել էր «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Փաստաթուղթը նախատեսում էր ցուցակի վարում, որտեղ նշվելու էին բոլոր ոչ առեւտրային իրավաբանական անձինք եւ ԶԼՄ-ները, որոնք 20 տոկոսից ավելիով ֆինանսավորվում են արտասահմանից։  2024թ. մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որը հանգեցրեց զանգվածային բողոքների։ Խորհրդարանի շենքի մոտ այդ օրը հավաքվեց 40 հազար մարդ։

Տեղի ունեցան բախումներ ոստիկանության հետ։ Մարտի 8-ին ակցիան վերսկսվեց, իսկ մարտի 9-ի առավոտյան «Վրացական երազանքը» եւ «Ժողովրդի ուժը» շարժումը խորհրդարանից հետ կանչեցին օրինագիծը։

Նրանց հայտարարությունում ասված էր, որ փաստաթուղթն աղմուկ է առաջացրել հասարակությունում։ «Ստի մեքենան» կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսով եւ մոլորեցնել բնակչության մի մասին։ Դրան փակցվեց «ռուսական օրենք» պիտակը, իսկ դրա ընդունումը  առաջին ընթերցմամբ ներկայացվեց որպես հեռացում եվրոպական գծից»,- նշել են նրանք։