Չորս ոստիկան տուժել է Իսայելի կենտրոնական շրջանում գտնվող Կոհավ-Յաիր քաղաքում (Թել Ավիվից 40 կիլոմետր հյուսիս-արեւելք) անհայտ անձանց հարձակման հետեւանքով։
Ինչպես տեղեկացրել է The Jerusalem Post թերթը, հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի, «Էլիյագու» անցակետից ոչ հեռու։ Անհայտ անձինք մեքենայով հարվածել են չորս ոստիկանի՝ ծանր վիրավորելով նրանցից մեկին եւ միջին ծանրության վանսվածքներ պատճառելով մյուսներին։ Դրանից հետո իրավախախտներից մեկը փորձել է դանակով հարվածել անցակետի պահապաններին եւ վնասազերծվել է, երկրորդը դիմել է փախուստի։
Նշվել է, որ Իսրայելի ոստիկանությունը սկսել է տեղի ունեցածի հանգամանքների հետաքննությունը, հիմնական վարկած է համարվում ահաբեկչությունը։ Իսրայելի անվտանգության ծառայությունը եւ բանակը զննում են տեղանքը եւ փնտրում երկրորդ ահաբեկչին։





























