Էսպրեսսոյի և լուծվող ըմպելիքների մեջ օգտագործվող ռոբուստա սուրճի բորսային գինը հասել է վերջին 16 տարվա ամենաբարձր մակարդակին: Դրա մասին հայտնել է Bloomberg-ը։

Սուրճի մայիսյան ֆյուչերսները ապրիլի 3-ին աճել են 4,8%-ով՝ հասնելով մեկ մետրական տոննայի դիմաց 3,838 դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2008 թվականից ի վեր:

Արժենշումներն ապրիլի 4-ին շարունակեցին աճել, գինն արագ բարձրացավ մինչև 3847 դոլար մեկ մետրական տոննայի դիմաց: Տարեսկզբից բորսայում սուրճի գինն արդեն աճել է ավելի քան 30%-ով։

Լոնդոնյան ներկրող DRWakefield-ի առևտրականները եղանակային պայմանները հուսադրող չեն համարում: Ներկրողներին դեռևս մտահոգում է ոռոգման ջրի հնարավոր սակավությունը, քանի որ դա կարող է ազդել հաջորդ սեզոնի բերքատվության վրա։

Ըստ Sucafina-ի վերլուծաբան Իլյա Բիզովի՝ սուրճի գնի սրընթաց աճը թերևս կարելի է վերագրել սուրճ բովողների խուճապային գնումներով, երբ շուկայում գնանկման սպասելով՝ նրանք թույլ տվեցին, որ իրենց պաշարները սպառվեն:

Սուրճի ազգային ասոցիացիան ավելի վաղ կանխատեսել էր մինչև սեպտեմբեր համաշխարհային ռոբուստայի մատակարարումների 20%-ով կրճատում։