Իսրայելը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ուժերի հարձակումից հետո։ Այս մասին տեղական i24 News հեռուստաալիքին հայտնել է իսրայելցի անանուն պաշտոնյան։

«Մենք պատրաստվում ենք... Ոչ մի հիստերիա չկա», - ասել է աղբյուրը հեռուստաալիքին:

Ինչպես նշվում է i24 զեկույցում, հայտարարությունը հնչել է մտավախությունների ֆոնին, որ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորումը կարող է կրակ բացել իսրայելական դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կուժեղացնի իր հակաօդային պաշտպանությունն՝ Իրանի կողմից հարձակման սպառնալիքի ֆոնին։ Իրավիճակը գնահատելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը որոշել է ընդլայնել իր անձնակազմը և ներգրավել պահեստային անձնակազմ՝ հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման համար։