Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի շրջանում՝ Օրսկում, ամբարտակի ճեղքվածքի պատճառով մոտ 600 տուն հեղեղվել է ջրով:
«Ջուրը շարունակում է հոսել Օրսկ քաղաքի հին հատված, որտեղ հիմնականում տեղակայված է մասնավոր հատվածը: Ներկա պահին 9 փողոցների մոտ 600 տուն ջրի տակ է»,- նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ «Интерфакс»-ի՝ ջրհեղեղի գոտուց բնակիչների տարհանումը շարունակվում է։
«Փրկարարները մարդկանց դուրս են բերում ջրային տրանսպորտով։ Ժամանակավոր տեղավորման 12 կենտրոնում կա շուրջ 230 մարդ, որոնց թվում՝ 73 երեխա»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղում աշխատում են ավելի քան 530 մասնագետ, 125 միավոր տեխնիկա և 75 ջրային տրանսպորտային միջոցներ։




























