ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են բանակցություններ վարել, որոնց ընթացքում կքննարկվի չինական տնտեսական մոդելի վերաբերյալ ամերիկացիների հիմնական բողոքը: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Չինաստան կատարած իր պաշտոնական այցի երկրորդ օրը:
Ըստ Associated Press-ի՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ կողմերը լրացուցիչ բանակցություններ կվարեն և երկու նոր տնտեսական խումբ կստեղծեն, որոնք կկենտրոնանան ներքին և համաշխարհային տնտեսական աճի և փողերի լվացման դեմ պայքարի վրա:
Հնգօրյա այցով Չինաստան մեկնած ԱՄՆ ֆինանսների նախարարը չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններում խոսել է, ԱՄՆ-ի բնորոշմամբ, չինական անարդար առևտրային պրակտիկայի մասին:
Յելենը նշել է, որ ինքը և գործընկերները պայմանավորվել են, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը մտքերի ինտենսիվ փոխանակում կունենան ներքին և համաշխարհային տնտեսությունների աճը հավասարակշռելու շուրջ։
Նա նշել է, որ մտադիր է օգտագործել այս հնարավորությունը՝ ամերիկացի աշխատողներին պաշտպանելու և բիզնեսի հավասար պայմաններ ստեղծելու համար:
ԱՄՆ-ը և Չինաստանը կբանակցեն Պեկինի տնտեսական մոդելի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների շուրջ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























