Մոսկվայի մարզում անհայտ անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ, նախնական տվյալներով,  ուժայիններից մեկը զոհվել է, հայտնում է Lenta.ru-ն։

Օպերատիվ ծառայությունների աղբյուրները հայտնում են, որ իրավապահներն իրականացրել են «Անտառ» օպերացիան, որի շրջանակում փորձել են  թմրավաճառի բռնել։

Հարձակման կասկածյալին նկատել են M11 մայրուղու վրա:

Ըստ աղբյուրների, ոստիկանությունը թմրանյութ դնողին հսկում էր Ֆրյանովոյի և Չեռնոգոլովկայի սահմանին։

Հաղորդվում է, որ ոստիկանները թաքստոց են գտել, որտեղ երկու կիլոգրամ մեֆեդրոն է եղել: Իրավապահները թաքնվել ու սպասել են թմրավաճառին, որը պետք է գար թմրանյութի հետևից։  

Կասկածյալին ձերբակալելու փորձի ժամանակ նա կրակ է բացել և դիմել փախուստի։ Ոստիկաններից մեկը տեղում մահացել է, երկրորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ  «112» Telegram-ալիքի, տուժածն ունի գանգուղեղային ծանր վնասվածք։ Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը։ Ուժայիններին հայտնաբերել է պատահական անցորդը։

Mash-ը հայտնում է, որ զոհվածը շրջանային ոստիկանության բաժնի օգնական է։ Ոստիկանության լեյտենանտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում.