Չինաստանի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի գիտնականների միջազգային թիմը պարզել է, թե երբ են առաջին անգամ առաջացել կաթնասունների ականջներն ու ատամները։

Այս հատկանշական գծերը էվոլյուցիայի ընթացքում ժառանգել են նաև մարդիկ։ Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։

Հնէաբաներն ուսումնասիրել են ավելի քան 164 միլիոն տարվա չորս բրածոներ, որոնք թվագրվում են Յուրայի ժամանակաշրջանին: Պարզվել է, որ դրանցից երեքը մկան չափի փոքր արարածների՝ շուոտերիիդների մնացորդներ են:

Մասնագետները դրանց ատամները համեմատել են դոկոդոնտների հետ՝ կաթնասունների մեկ այլ խմբի, որը վաղ ճյուղավորվել է այլ տեսակներից:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ շուոտերիիդներն ավելի մոտ են եղել դոկոդոնտներին, քան նախկինում ենթադրվում էր:

Հետազոտողները նաև հինավուրց կենդանիներին համեմատել են շուոտերիիդների հետ և հայտնաբերել էվոլյուցիայի բացակայող օղակը, որը ցույց է տալիս անցումը միջին ականջի մեկ ոսկոր ունեցող սողուններից դեպի կաթնասուններ, որոնք երեք ոսկոր ունեն միջին ականջում:

Ըստ հնէաբանների՝ գիտնականները Չարլզ Դարվինի ժամանակներից ի վեր չեն կարողացել լուծել կաթնասունների միջին ականջի զարգացման առեղծվածը:

Գիտնականները հավելել են, որ դինոզավրերի ոտքերի տակ պտտվող փոքր արարածները, պարզվում է, կարևոր իրադարձություն են ժամանակակից տեսակների, դրանց թվում՝ մարդկանց էվոլյուցիայի համար: