Այսօր` նոյեմբերի 14-ին, մամուլի ասուլիսից հետո լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից ցանկացան իմանալ նրա կարծիքը վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի, սկանդալային ելույթի առթիվ, երբ վարչապետը, շատերի կարծիքով, Երիտասարդության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ալկոհոլի ազդեցությամբ:
Պրն. Նախարար, ուրբաթօրյա վարչապետի սկանդալին ելույթը խոտանով ներկայացրեցին, դուք իր հետ երկար աշխատել եք, երբեւէ նման խոտան եղե՞լ է:
Խոտաններն միշտ լինում են։
Այսինքն` օղին փչացա՞ծ էր, թե՞ ոչ:
Դուք կիմանաք։ Պարբերաբար օգտագործում եք երեւի։
Իսկ նախկինում եղե՞լ են խոտաններ:
Խոտաններ միշտ լինուն եմ եւ դուք կարող եք հեռուստատեսային լրագրողներից հատկապես հարցնեք, որոնք մասնագետն են այդ հարցի։ Բնականաբար, իմ կարծիքով, դա խոտան էր:


























