Նոյեմբերի 16-ին Մոսկվայում մեկնարկող Միխայիլ Տալի հուշամրցաշարն այս տարվա օրացույցում աննախադեպ կազմ ունի: Մասնակցում են համաշխարհային դասակարգման առաջատարաներ, 2800-ից բարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը: Մասնակիցներից առաջին տասնյակում են նաեւ Սերգեյ Կարյակինը, Վասիլի Իվանչուկը եւ Հիկարու Նակամուրան: Հրավիրված են նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդ Բորիս Գելֆանդը, Աշխարհի գավաթակիր ՊյոտրՍվիդլերը եւ երիտասարդ Յան Նեպոմնյաշչին: