Ռուսաստանում, նոյեմբերի 17-20-ին, Տյումեն քաղաքում կմեկնարկի ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների եվրոպայի առաջնությունը:
Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն հետեւյալ մարզիկները.
60կգ
Գոռ Հարությունյան – ԲՄԱ
Գրիգոր Հարությունյան – Երեւան
66կգ
Արթուր Երանոսյան-Երեւան
Գեւորգ Թորոսյան – Երեւան
73կգ
Անդրանիկ Չափարյան-Երեւան
Սուրիկ Գառնիկյան-Չարենցավան
81կգ
Արտյոմ Բաղդասարյան-Գյումրի
Հայկ Համբարձումյան-Երեւան
Հավաքականը գլխավորում են մարզիչներ` Տիգրան Բաբայանը եւ Արթուր Գեւորգյանը:
Եվրոպայի առաջնությանը որպես մրցավար հրավիրված է նաեւ միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:




























