Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ին, ոստիկանությսն Արմավիրի բաժին է զանգահարել Սարդարապատ գյուղի մի բնակչուհի եւ հայտնել, որ եղբոր կինը դիտավորյալ այրել է իր այգու ծառերը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, վերջինիս եղբոր կինը դիտավորությամբ հրկիզել է տնամերձ հողամասի պտղատու 7 ծառերը:
Ոստիկանությունը չի հաղորդում նման արարքի պատճառները:
Կատարվում է հետաքննություն:


























