Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որտեղ «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը մաքսատուրքից ազատելու որոշում էր կայացրել:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի  90%-ը արտահանել ԵԱՏՄ և երրորդ երկրներ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 7 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։

Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 31․1 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․56 մլրդ դրամ։