Երեւանում նոյեմբերի 17-18-ին կանցկացվի «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողով: Այն կազմակերպել է Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը` ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:

Գիտաժողովին մասնակցում են անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Կանադայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից եւ Ռուսաստանից: Գիտաժողովն անցկացվելու է Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում, բացումը` նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ին: