Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում, նոյեմբերի 18-ին, կկայանա «Հինդի դիվաս/Hindi divas»-ի օրվան նվիրված միջոցառում։

Միջոցառման ծրագրում ներգրավված են հնդկերենով եւ հայերենով թարգմանված երգեր, հատվածներ պոեզիայից, հնդկական պարեր եւ ավանդական այլ ներկայացումներ, որոնք կկատարվեն համալսարանի Հինդի ուսումնասիրող ուսանողների կողմից:

Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ն. Գ. Աչալ Մալհոթրան եւ այլ հրավիրյալ հյուրեր: