«Շարջայի նավթային խորհուրդը» (SPC)՝ Շարջայի կառավարության ձեռնարկությունը, հայտարարել է Ալ Խադիբա հանքավայրում, որը գտնվում է Շարջայի Ալ Սաջա արդյունաբերական գոտու հյուսիսում, խոստումնալից տնտեսապես շահավետ քանակությամբ գազի նոր պաշարներ հայտնաբերելու մասին, հաղորդում է տեղական WAM գործակալությունը:  

Նոր հանքավայրը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ Sharjah National Oil Corporation-ը (SNOC) վերջին մի քանի ամսվա ընթացքում նոր հորատանցք է փորել:

Հորատանցքը մոտ օրերս կփորձարկվի՝ հաստատելու հանքավայրում արդյունահանման ենթակա գազի քանակն ու պոտենցիալ պաշարները։

Լրատվամիջոցը նշում է, որ Ալ Խադիբան հինգերորդ ցամաքային հանքավայրն է Շարջայում՝ ի լրումն Ալ Սաջա, Քահիֆ, Մախանի և Մուայեդ հանքավայրերի, որոնք վերածվել են գազապահեստարանների: