Հանրապետության հրապարակն այս պահին լեփ լեցուն է։ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն արդեն հասնում է Հանրապետության հրապարակ։

Սրբազանին անընդհատ ճանապարհին միանում են նոր մարդիկ։ Նրանց թիվն այնքան մեծ է, որ Սրբազանը դժվարությամբ է առաջ շարժվում։

Րոպեներ անց նրա առաջնորդած երթը կհասնի Հանրապետության հրապարակ և կմեկնարկի համազգային հանրահավաքը։