Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակ»-ը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ իշխանական շրջանակները նախապես իմացել են Բագրատ Գալստանյանի հակապետական քայլերի և դրան հաջորդած գործողությունների մասին:
«Մեր տեղեկություններով՝ այժմ հրապարակում առկա են բոլոր անհրաժեշտ միջոցները, և իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ։
Բոլոր սադրիչները կձերբակալվեն՝ անկախ նրանից կարգավիճակից»,- գրել է լրատվամիջոցը:





























