«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Դիլիջանում ևս ուսանողները դասադուլ են հայտարարել։

Շարժումից նաեւ հայտնում են, որ այս պահին դասադուլի կոչին են միացել ԵՊՀ, ՀԱՊՀ և ՀԱԱՀ ուսանողները:

Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։