«Իմնեմնիմի» հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով դատավոր Տիգրան Ոսկանյանը ինքնաբացարկ հայտնեց։

Հիմնավորումն այն է, որ նույն դատավորի նախագահությամբ մարտի 15-ին Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ գործով դատական ակտ էր կայացվել, որը վերաբերում էր թողարկումներից մեկին։

Դատական նիստը արդյունքում հետաձգվեց։

Հիշեցնենք` մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել էին Նարեկ Սամսոնյանին, ապա կալանավորել։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և նրան նույնպես ձերբակալել ու կալանավորել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։