Ընդդիմության առաջնորդները Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի մոտ բողոքի ցույցի են դուրս եկել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Հանրահավաքի մասնակիցներին միացել են Գիորգի Վաշաձեն, Էլենե Խոշտարիան, Լևան Բեժաշվիլին, Թամար Կորձայան, Գիորգի Բոտկովելին և Սերգի Չիխլաձեն, որտեղ նրանք դեմ են արտահայտվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի երրորդ ընթերցմամբ ընդունմանը։
Ցուցարարները պնդում են, որ նշված օրենքը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։
Տեղում մոբիլիզացվել են նաև իրավապահները։ Այսօր մի քանի ծեծկռտուք է տեղի ունեցել հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ գործողությունը բռնի բնույթ է կրել, և ՆԳՆ-ն կիրառել է օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։
Վրաստանի ընդդիմության առաջնորդները եկել են խորհրդարանի մոտ բողոքի ցույցի

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























