Մի երկրում, որի Կառավարության ղեկավարն այս ձևով է մասնակցելու միջոցառումներին, լավ է, որ չգնա։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագորողների հետ զրույցում, անդրադառնալով Կանադայի թեմում գումար վերցնելու և եկեղեցի չկառուցելու հետ կապված ասեկոսեներին, ասաց Բագրատ Սրբազանը։
«Սա ամոթ է, մարդ չի հասնի էս աստիճանին»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ շատ գործիչներ հենց իրեն են տեսնում վարչապետի պաշտոնում, պատրա՞ստ է ստանձնել այդ պաշտոնը, Սրբազանն ասաց. «Լավ են անում: Մարդիկ այդպես տեսնում են, այդպես զգում են, սա լայն քննարկումների թեմա է; Երբ ժամանակը կգա, ամեն ինչը կտակ կլինի: Հասարակությունը կարիք չունի հուզվելու այդ հարցերի նկատմամբ: Մենք ասել ենք, որ գործելու ենք փոխվստահության սկզբունքով, ինչի կարիքը կա ասելու, ասվում է»:
Սրբազանը հայտարարեց, որ իշխանությունները մնացել են իրենց ստեղծած իրավիճակի տակ. «Այնքան պատիվ չունի, որ պատվով հեռանար: Իրենք ի՞նչ գործիք ունեն, կամ պետք է մարդկանց արատավորեն, պախարակեն, կամ իպուկահար, զորք բերեն»:
Հարցին՝ իշխանափոխությունից հետո ինչ քայլեր պետք է արվեն, նա պատասխանեց. «Հայաստանում իշխանություն չկա, որ իշխանափոխություն լինի: Հաշտության օրակարգը պետք է լինի»:
Հարցին՝ երբևէ հանդիպե՞լ է Նիկոլ Փաշինյանին, ինչպիսի՞ն է նա, նա արձագանքեց. «Հանդիպել եմ միջոցառումների ընթացքում։ Որպես մարդ չեմ կարող գնահատել, բայց որպես պետական գործիչ ձախողված և երկիրը ձախողած ստախոս է։ Գիտեմ, որ պետական կամ քաղաքական գործիչները երբեմն խնդիրներ են ունենում ներկայացնելու մեջ, բայց պաթետիկ ստախոսության մեջ չեմ տեսել ոչ ոքի։ Ընդ որում, ոչ միայն ստախոս, այլև այդ ստի վրա ինքնաարարացող»:





























