Մարմնի ջերմությունը կարգավորելու ունակությունը կենդանիների մոտ առաջացել է 180 միլիոն տարի առաջ, գրել է Daily Mail-ը։
Հետազոտողները պարզել են, որ դինոզավրերի երկու հիմնական տեսակները հարմարվել են ավելի սառը կլիմային յուրայի դարաշրջանի սկզբում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարողացել են տաքացնել իրենց։
Հետազոտության համահեղինակ, Մադրիդի Բնական գիտությունների ազգային թանգարանի դոկտոր Խուան Կանտալապյեդրան ասում է, որ այս բացահայտումը «լույս է սփռում այն բանի վրա, թե ինչպես են թռչունները կարողացել ժառանգել եզակի կենսաբանական հատկությունը իրենց դինոզավր նախնիներից»։
Դինոզավրերին կարելի է բաժանել երեք հիմնական խմբի՝ տերոպոդներ, ինչպիսին են Ռեքս տիրանոզավրը եւ վելոցիրապտորը, թռչնակոնքայիններ՝ ստեգոզավրերն ու տրիցերատոպսերը, եւ զաուրոպոդներ, ինչպիսին են դիպլոդոկը եւ բրոնտոզավրը։
Հետազոտողները հայտնաբերել են, որ տերոպոդները եւ թռչնակոնքայինները տարածվել են ավլի սառը եւ խոնավ կլիմայի պայմաններում, յուրայի վաղ շրջանում, այն դեպքում, երբ զաուրոպոդները մնացել են ավելի տաք շրջաններում։
Հետազոտողները կարծում են, որ տերոպոդները եւ թռչնակոնքայինները կարողացել են կատարել այդ քայլը, որովհետեւ կարողացել են ինքնուրույն կարգավորել իրենց մարմնի ջերմաստիճանը։





























