Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել ադրբեջանա-բելառուսական փաստաթղթերի ստորագրման արարողություն։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, ստորագրվել են ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային համակարգերի փոխադարձ կիրառման, բույսերի կարանտինի եւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին արձանագրությունները, միջոցառումների պլանը տուրիզմի ոլորտում համագործակցության մասին, փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր մրցակցային քաղաքականությունում, պետական գնումների, սպառողների իրավունքների պաշտպանության եւ գովազդային գործունեության ոլորտներում, Բաքվի եւ Մինսկի քույր քաղաքներ լինելու մասին հուշագիր, Գյանջա եւ Գոմել, Գաբալա եւ Գրոդնո քույր քաղաքների միջեւ կապերի փոխըմբռնման հուշագիր։